Ֆրանսիայի և Չինաստանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ–ի, Ուկրաինայի և Նիգերի հարցերը

Ֆրանսիայի ԱԳՆ–ն
Ֆրանսիայի և Չինաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան և Չինաստանի Կոմկուսի ԿԿ–ի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին քննարկել են Լեռնային Ղարաբաղում, Նիգերում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ–ն։
«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները ողջունել են երկկողմ շփումների վերականգնումը... Նրանք քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Նիգերում և ԼՂ–ում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Կոլոննան ընդգծել է, որ Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայում հակամարտության դադարեցման, ինչպես նաև հակամարտության հետևանքների դեմ պայքարի հարցում, հատկապես` պարենային անվտանգությանը սպառնացող վտանգի։
Հայտնում են, որ Փարիզն ու Պեկինը կշարունակեն երկխոսությունը այդ հարցերի վերաբերյալ։