ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել են Երևանում: Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ առաքելությունը X սոցիալական ցանցում (նախկին Twitter):
«Նրանք մտքեր և տեղեկություններ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելու ջանքերի մասին», - ասված է հաղորդագրությունում:
Դատելով լուսանկարից՝ եվրոպացի պաշտոնյաների զրույցը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում գտնվող սրճարաններից մեկում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Երևան և հանդիպել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը: