ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մի խումբ անձիք այս պահին փակել են Երևանում ԿԽՄԿ գրասենյակի մուտքը և պահանջում են նրանցից հանդես գալ հասցեական հայտարարությամբ այն մասին, որ Ադրբեջանը թույլ չի տալիս 21-ամյա Հելեն Դադայանի աճյունը տեղափոխել Արցախ։
Երևանում շրջափակել են ԿԽՄԿ շենքը. մարդիկ պահանջում են Հելեն Դադայանի դին տեղափոխել Արցախ
© Photo : Screenshot / 24TV
Նշենք, որ ԶԼՄ–ները գրում էին, որ ԿԽՄԿ-ն Բաքվի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին տեղափոխելու վերաբերյալ ։ Սակայն ավելի ուշ նրանք մտափոխվել են և թույլ չեն տվել փոխադրումը։ ԿԽՄԿ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ աղջկա մարմինը տեղափոխելու համաձայնություն դեռ չկա։
«Ադրբեջանը խոչընդոտում է ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը և թույլ չի տալիս տեղափոխել աղջկա մարմինը, որպեսզի ծնողները կարողանան հրաժեշտ տալ նրան: Նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն և լուռ չնստեն», - նշում են ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էր «Համշեն տուր» ընկերության հետ։
Մահացածերից մեկը արցախցի Հելեն Դադայանն էր։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը, դիմել էր Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին՝ այդ հարցում աջակցելու համար։ Աղջկա մարմինը դեռ պահին Գորիսի դիահերձարանում է։