Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելին

Երևան
Նոր Նորք վարչական շրջանում սահմանային թիվը չի գերազանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է նաև, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև Արաբկիրում՝ օգոստոսի 15-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 10-ին և 16-ին։
Նոր Նորք վարչական շրջանում սահմանային թիվը չի գերազանցվել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գյումրիում՝ օգոստոսի 12-ին, Հրազդանում՝ օգոստոսի 6-ին և 7-ին և Վանաձորում՝ օգոստոսի 7-ին։