Երեխային ծեծող ու նվաստացնող կինը հայտնաբերվել է. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Ոստիկաններ
Անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն կիրառած կինն այս պահին ոստիկանությունում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երեխային ծեծող ու նվաստացնող կինը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում մայրը բռնության է ենթարկում անչափահաս աղջկան ու նվաստացնում նրան:
«ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է»,– ասված է հաղորդագրությունում:
ՆԳՆ–ից հորդորում են չտարածել տեսանյութը, նշվում է նաև, որ լրացուցիչ տեղեկություն կտրվի։
Հիշեցնենք` դեպքին անդրադարձել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` նշելով, որ ուսումնասիրում է սկանդալային տեսագրությունը, և գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով։