ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Դոնեցկի կենտրոնում գրանցված պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 20.00-ի սահմաններում Շկոլնի բուլվարի թիվ 5 լիցեյի մոտ։ Երեք մարդ մահացել է։
Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները և փրկարարները։ Նրանք պարզում են պայթյունի բնույթը։ Ականատեսների վկայությամբ՝ դա կարող է լինել անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանք։
Մի քանի մարդ վիրավորվել է, շտապօգնության մեքենաներն արդեն նրանց տեղափոխել են դեպքի վայրից։