ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. «Բարձր ճշգրտության համալիրներ» հոլդինգը («Ռոստեխ»-ի մաս է կազմում) «Բանակ-2023»-ի շրջանակներում առաջին անգամ ցուցադրել է նոր «Աստարտա» խոշոր տրամաչափի հրացանը, որը բնութագրերի համակցության համար անվանում են ամերիկյան հայտնի բանակային դիպուկահար հրացանի «սարսափը»: Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է ընկերության ներկայացուցիչը։
«Այսօր առաջին անգամ լայն հանրությանը ներկայացվեց մեր նոր՝ 12,7 միլիմետրանոց «Աստարտա» խոշոր տրամաչափի հրացանը։ Մեր մասնագետների գնահատմամբ՝ հրացանը բնութագրերի համակցությամբ կարելի է անվանել Barrett M82 դասի ամերիկյան հայտնի հրացանի «սարսափ»»,-ասել է հոլդինգի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ «Աստարտան» ավելի թեթև է, միաժամանակ ունի նույնատիպ ճշգրտություն և հուսալիություն ունի, ինչպես նաև զգալիորեն ցածր գին:
Արևմուտքում նման հրացանները դասակարգվում են որպես խոշոր տրամաչափի, քանի որ դրանք կարող են ոչնչացնել հակառակորդի նյութական միջոցները, օրինակ՝ զրահամեքենաները։
«Բարձր ճշգրտության համալիրների» մասնագետը հստակեցրել է, որ «Աստարտաի» բարձր ճշգրտությունն ապահովվում է նաև կառուցման նոու-հաուի՝ «սեղմված» փողի շնորհիվ, որն նույն կերպ իրացվել է ավելի փոքր տրամաչափի MC-566 հրացանի վրա։
«Կրակի ռեժիմը կրակահերթից կենտ ռեժիմի փոխելիս ձեռք է բերվում ճշգրտություն, որը համադրելի է երկայնական սահող փակոցով հրացանների հետ»,-պատմել են մշակողները:
Բացի այդ, «Աստարտան» Barrett-ին գերազանցում է արտադրության մշակույթով։