Օգոստոսի 22-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «ՀՀ տնտեսության 1-ին կիսամյակի արդյունքները ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» թեմայով ասուլիս։
Կհրապարակվեն հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև կքննարկվեն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների և ժամանակակից պայմաններում Հայաստանի տնտեսության զարգացման համար ԵԱՏՄ վեկտորի կարևորությանը առնչվող թեմաները:
Բանախոսներ.
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյան,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյան,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյան։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։