ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Տուժածներ չկան։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ այսօր հայտնել էր, որ օգոստոսի 18-ին` ժամը 09:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։