ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիական «Pernod Ricard» կոնցեռնը, որին են պատկանում Chivas Regal, Jameson, Absolut և Ararat ապրանքանիշերը, չի մեկնաբանում Ռուսաստանում իր գրասենյակի փակման մասին լուրերը և պատրաստ է հարմարեցնել ռուսական գրասենայկի գործունեությունը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը։ Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Խմբի քաղաքականությունը տեղական մամուլում հրապարակված տեղեկությունները չմեկնաբանելն է: Ռուսաստանում գործունեության մասին ընկերության վերջին հայտարարությունը մայիսի 12-ին էր»,- պատասխանել է Pernod Ricard-ը ՏԱՍՍ–ի` Ռուսաստանում ընկերության ներկայացուցչության փակման մասին հարցմանը:
Մայիսի 12-ի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ ընկերությունը դադարեցնում է իր բոլոր միջազգային ապրանքանիշերի արտահանումը Ռուսաստան։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ խումբը ուղիներ է փնտրում՝ հարմարեցնելու ռուսական ստորաբաժանումը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը։