1 զոհ, 2 վիրավոր` 2-ն էլ երեխա. Լոռիում «Օպելը» բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել

Լոռիում «Օպելը» բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել
Լոռիում «Օպելը» բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել
Նախնական տեղեկություններով` ավտոմեքենայում եղածներն ընտանիքի անդամներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 20։01-ին։ Հայտնել են, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 1984 թ․) տեղում մահացել է, իսկ տուժածներ Մ․ Ս․-ն (ծնված 2014 թ․) և Մ․ Ս․-ն (ծնված 2016 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: