«Լուսին-25»-ն առաջին անգամ լուսանկարել է Երկրի արբանյակը

«Սոյուզ 2.1բ» հրթիռը
«Ռոսկոսմոսը» հայտնել է, որ ստացվել են մերձլուսնային տիեզերական պլազմայի ու Լուսնի ուղեծրում գազափոշու էկզոսֆերայի պարամետրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Լունա-25» ավտոմատ կայանը, որը շրջանաձև թռիչք է իրականացնում Լուսնի արհեստական արբանյակի ուղեծրով, լուսնային մակերեսի առաջին լուսանկարներն է արել ՍՏՍ-Լ համալիրի հեռուստատեսային տեսախցիկներով։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսկոսմոսը»։
«Լուսանկարում, որն արվել է այսօր Մոսկվայի ժամանակով 08.23-ին, պատկերված է հարավային բևեռային Զեեման խառնարանը Լուսնի հակառակ կողմում», - հայտնել են տիեզերական կորպորացիայից:
Նշվում է նաև, որ չափվել են գամմա ճառագայթների և նեյտրոնների հոսքերը Լուսնի մակերևույթից, ինչպես նաև ստացվել են մերձլուսնային տիեզերական պլազմայի և Լուսնի ուղեծրում գազափոշու էկզոսֆերայի պարամետրերը:
Հիշեցնենք` «Սոյուզ 2.1բ» հրթիռը` 50 տարվա ընթացքում առաջին ռուսական լուսնային կայանով («Լուսին-25»), օդ է բարձրացել օգոստոսի 11-ին Մոսկվայի ժամանակով 02.11-ին «Վոստոչնի» տիեզերակայանից։
«Լուսին-25»–ն առաջին կայանը կդառնա, որը փափուկ վայրէջք կկատարի Լուսնի Հարավային բևեռի տարածքում, որը տեղանքի բարդ ռելիեֆ ունի։ Նախորդ բոլոր կայանները վայրէջք են կատարել հասարակածային գոտում։ Կայանի հիմնական նպատակը լուսնային հողի կոնտակտային հետազոտությունների անցկացումն է` սառույցի առկայությունը ստուգելու նպատակով։
«Լուսին-25»-ը նաև ժամանակակից Ռուսաստանի պատմության առաջին լուսնային կայանը կդառնա։ Երկրի արբանյակ ուղարկված խորհրդային վերջին տիեզերանավն արձակվել է 1976 թվականին և կոչվել «Լուսին-24»։