Իրանը Սաուդյան Արաբիային առաջարկել է երկխոսել տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Ամիր Աբդոլլահիանի` Սաուդյան Արաբիա կատարած այցն առաջինն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սաուդյան Արաբիային առաջարկել է երկխոսել տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ: Նա այդ մասին ասել է Էր Ռիադում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ես առաջ եմ քաշել տարածաշրջանի բոլոր երկրների միջև երկխոսություն վարելու գաղափարը։ Մենք կարող ենք Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությամբ անհապաղ լուծել տարածաշրջանի խնդիրները»,- նշել է նա։
Ամիր Աբդոլլահիանի` Սաուդյան Արաբիա կատարած այցն առաջինն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո:
Սաուդյան Արաբիայում վերաբացվել է Իրանի դեսպանատունը
Մարտի սկզբին Սաուդյան Արաբիան և Իրանը Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին վերականգնել 2016 թվականին խզած դիվանագիտական հարաբերությունները։ Խզման պատճառ էին դարձել Իրանում Սաուդյան դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումները, որոնք հաջորդել էին թագավորությունում շիա հոգևոր առաջնորդ Նիմրա ան–Նիմրայի մահապատժին։
Պայմանավորվածությունը, որը մասնավորապես նախատեսում է ավիահաղորդակցության, պաշտոնական այցերի և տնտեսության ու անվտանգության ոլորտում համագործակցության վերականգնում, ապրիլին ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարները հարաբերությունների կարգավորման պաշտոնական արարողության ժամանակ։
Իրանը ծրագրում է Սաուդյան Արաբիայի հետ կոալիցիա ստեղծել ծովային անվտանգության համար