ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում ավարտին մոտեցող Մ16 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 8-րդ տուրում ուժերն է չափել Ադրբեջանի հավաքականի հետ։ Էրիկ Գասպարյանն ու Բենիկ Ագասարովը հաղթել են, Ռոբերտ Փիլիպոսյանն ու Նվարդ Հայրապետյանը՝ պարտվել։
Սա այսօրվա ընթացքում մեր հավաքականի 2-րդ ոչ-ոքին էր։ Ավելի վաղ հայ պատանիները ոչ-ոքի էին ավարտել հանդիպումը մրցաշարի առաջատարի՝ Չինաստանի հավաքականի հետ։
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում ընթանում է երրորդ տեղում։
U16 շախմատային օլիմպիադան մեկնարկել է օգոստոսի 13-ին, կավարտվի օգոստոսի 18-ին։