Baku TV–ով ամբողջ Հայաստանը քարտեզով ներկայացվել է որպես Ադրբեջան. Թաթոյան

Արման Թաթոյանը. Արխիվային լուսանկար
Արման Թաթոյանը շեշտել է, որ սա միայն քարտեզի հարց չէ, այլ ՀՀ դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի իշխանական Baku TV հեռուստաալիքով Հայաստանի ամբողջ տարածքը քարտեզով ներկայացվել է Ադրբեջան` համայնքներով հանդերձ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը և այդ ամենը որակել որպես ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույց։
Նա շեշտել է այդ դեպքը գրանցվել է 4 օր առաջ։
«Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն»,– գրել է Թաթոյանը։
Նա շեշտել է, որ սա միայն քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս`քարոզչական բաղադրիչներով, թե´ ներքին, թե արտաքին լսարանի համար:
Թաթոյանն ընդգծել է` պետք է ճիշտ գնահատել սպառնալիքները, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ պայքարել դրանց դեմ: