ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը երկրի տարածքում մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող բժշկական արտադրատեսակների շրջանառության փաստ հայտնաբերելու դեպքում միջոցներ կձեռնարկի դա արգելելու ուղղությամբ։ Այս հարցը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից էր, որը կառավարությունը միաձայն ընդունեց։
Ներկայում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն չի իրականացնում: Այս որոշմամբ կառավարությունը լիազորեց ԱԱՏՄ–ին իրականացնել այդ գործառույթը։
Նախագծի ընդունմամբ 2024 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում։ Դեռևս չի հստակեցվում, թե որքան գումար կհատկացվի։