Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
Օգոստոսի 16-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը, հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն ևս մի քանի նագամ ապատեղակատվություն էր տարածել, որոնք հերքվել էին ՀՀ ՊՆ–ի կողմից։
Ասյպես` նշվել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Իսկ հետո հայտնի դարձավ, որ այսօր` ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելի ուշ հաղորդվեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: