ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` կրակոցներն արձակվել են ժամը 11:30-ի սահմաններում։
«Ադրբեջանական զինուժը հրաձգային զենք է կիրառել։ Հայկական կողմում կորուստներ չկան»,– նշում է գերատեսչությունը։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 16-ին` ժամը 22:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։