ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 16- ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հակառակորդը կիրառել է հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Նշենք, որ երեկ ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։