Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը 21:15-21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժը կրակել է նաև Արցախում՝ Ասկերանի շրջանում 2 անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։