Վերին Շորժայում վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ. ՊՆ

«Մուրացան» հոսպիտալ. Արխիվային լուսանկար
Տեղեկացվում է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ օգոստոսի 14-ին ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 14–ին ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ժամը 19։50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։
Նրան տեղափոխել էին Երևան` Կենտրոնական հոսպիտալ և վիրահատել։ Վիճակը վիրահատությունից հետո գնահատվում էր ծանր։