Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Բրյանսկի շրջանի Կուրշանովիչի գյուղին. վնասվել է 5 տուն և դպրոց

Արխիվային լուսանկար
Կլիմովսկի շրջանը բազմիցս գնդակոծվել է Ուկրաինայի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Բրյանսկի շրջանի Կուրշանովիչի գյուղը, տուժածներ չկան, հայտնել է շրջանի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
«Գնդակոծության հետևանքով վնասվել է հինգ բնակելի շենք, դպրոցի և մշակույթի տան շենքերը»,-գրել է Բոգոմազը իր Telegram-ալիքում:
Նա հավելել է, որ տեղում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները:
Կլիմովսկի շրջանը Բրյանսկի մարզի վեց սահմանամերձ շրջաններից մեկն է։ Այն բազմիցս գնդակոծվել է Ուկրաինայի կողմից։