Ստամբուլին մատակարարող ջրամբարներում ընդամենը 2 ամսվա պաշար է մնացել. ԶԼՄ

Ստամբուլ
Ստամբուլում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը 30-32 աստիճան կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ստամբուլին մատակարարող ջրամբարներում ընդամենը երկու ամսվա պաշար է մնացել, եթե երաշտի շարունակվի, իրավիճակը կրիտիկական կդառնա։ Տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը:
Ստամբուլի ջրային ռեսուրսների և կոյուղու վարչության (ISKI) տվյալներով՝ ջրամբարների լցվածության աստիճանն այս պահին 33,37% է՝ ավելի քան 289 միլիոն խորանարդ մետր: Վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքը օրական 3-ից 3,5 միլիոն խորանարդ մետր ջուր էր սպառում։

«Քաղաքն ունի 91 օրվա պաշար, բայց եթե հաշվի առնենք, որ ջրի 25%-ը գոլորշիանում է, ապա պաշարները կբավականացնեն միայն 61 օր», - նշված է հաղորդագրության մեջ:

Իշխանության տվյալներով՝ երկու շաբաթվա ընթացքում ջրի մակարդակը նվազել է ավելի քան 4 տոկոսով։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տասն օրերին Ստամբուլում տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը կկազմի 30-32 աստիճան:
Քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սոցկայքերի միջոցով կոչ է արել քաղաքացիներին խնայել ջուրը:
Անցյալ օգոստոսին ջրամբարները լցված էին 62 տոկոսով։
Ինչպե՞ս են շոգից փրկվում աշխարհի տարբեր անկյուններում. լուսանկարներ