Պահեստազորայինը, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը. ՊՆ

Զինծառայող. Արխիվային լուսանկար
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը Հայաստանում անցկացվում են պահեստազորայինների վարժական հավաքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։
Տեղեկացվում էր, որ վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով: