ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Մեքսիկայի առափնյա պահպանության ծառայությունը գրեթե երեք տոննա կոկաին և 150 լիտր վառելիք է հայտնաբերել Գերերո և Կինտրանա Ռոո նահանգների ափերի մոտ:
«Վերջին օրերին առափնյա ծառայության աշխատակիցները երեք տարբեր գործողությունների ժամանակ առգրավել են ավելի քան 2,8 հազար կիլոգրամ ենթադրյալ կոկաին, մոտ 150 լիտր վառելիք և նավակ», - ասվում է ծառայության հայտարարության մեջ:
Մեքսիկայի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները վառելիքն ու պարկերում փաթեթավորված թմրանյութերը հայտնաբերել են ծովում և ափին գտնվող փոքր նավերում: Աշխատակիցները ձերբակալել են երեք ենթադրյալ օրինախախտի, որոնք կապված են կոկաինի վաճառքի հետ: