Կալուգայի մարզում երեք ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել

Արխիվային լուսանկար
Նախորդ օրը ՀՕՊ ուժերը կանխել էին Բելգորոդի մարզի տարածքում ԱԹՍ-ով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի փորձը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՕՊ համալիրներն այսօր Կալուգայի մարզում երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
«Այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 05: 00-ի սահմաններում կանխվել է Կալուգայի մարզի տարածքում երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը: Ռուսական ՀՕՊ միջոցներով բոլոր ԱԹՍ-ները ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել են»,-ասել են գերատեսչությունում։
Ավերածություններ և տուժածներ չկան:
Օգոստոսի 15-ի երեկոյան ՀՕՊ ուժերը կանխել են Բելգորոդի մարզի տարածքում ԱԹՍ-ով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի փորձը: Եվս մեկ հարձակում կանխվել էր նախորդ օրը։
Անցյալ շաբաթ ՀՕՊ միջոցները Կալուգայի մարզում և Կենտրոնական օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի շրջանում երկու անօդաչու թռչող սարք էին խոցել, որոնք թռչում էին դեպի Մոսկվա: Բոլոր դեպքերում զոհեր և ավերածություններ չեն եղել։