ՀՀ ԶՈւ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ չի կատարել. ՊՆ

ՀՀ ՊՆ
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:
Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:
Հավելենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հայ զինվորականը ձերբակալվել է։