ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Հավայան կղզիներում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 106-ի։ Այս մասին հայտնում են Մաուի շրջանի իշխանությունները։
Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի պատճառով և սրվում են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամու հետևանքով: Հրդեհի որոշ օջախներ հասնում են 400 հա տարածքի։
Հրդեհը ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ զբոսաշրջիկների շրջանում սիրված Լահայնա քաղաքը։ Հարյուրավոր բնակիչներ տարհանվել են։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հավայան կղզիներում դաշնային ենթակայության բոլոր կառույցներին, այդ թվում զինվորականներին, կարգադրել է միանալ հրդեհների դեմ պայքարին: