Գնել Սանոսյանն ու ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են ապագա ներդրումային ծրագիրը

Գնել Սանոսյանն ընդունել է Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ կարևորություն ունեցող մի շարք հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկին ապագա ներդրումային ծրագրին վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Երկաթուղին մեր տրանսպորտային ենթակառուցվածքներում բավական մեծ դերակատարում ունի։ Մենք պետք է համատեղ փորձենք աշխատել, որպեսզի եղած համակարգն ավելի բարելավենք՝ դարձնելով ավելի արդյունավետ և եկամտաբեր։ Հատկապես պետք է աշխատանք տանել ուղևորափոխադրումների հոսքի ավելացման ուղղությամբ»,- ասել է նախարարը։
Պավլովսկին բարձր է գնահատել ՏԿԵ նախարարության հետ փոխգործակցությունը։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են կոնցեսիոն գույքի գույքագրման, ապագա ներդրումային ծրագրին վերաբերող, ինչպես նաև երկկողմ կարևորություն ունեցող մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Սանոսյանի հետ հանդիպումից հետ քննարկումն ընդլայնված կազմով շարունակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Հայկական երկաթուղու քարքարոտ ուղին. ինչ կար մինչև ԽՍՀՄ–ը, ու ինչ մնաց անկախությունից հետո