Հայազգի Մարիամը և իտալացի Մարկոն հարսանեկան տարոսիկների գումարը Զինվորի տանն են նվիրաբերել

Հայազգի Մարիամը և իտալացի Մարկոն
Զույգը որոշել էր իրենց նորաստեղծ ընտանիքի կյանքը նվիրատվությամբ սկսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայազգի Մարիամն ու իտալացի Մարկոն իրենց հարսանիքի տարոսիկների գումարը նվիրաբերել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։ Այս մասին տեղեկանում ենք Զինվորի տան «Ֆեյսբուքի» էջից։
«Սա սոցիալական բարձր պատասխանատվության հաճելի օրինակ է և ցանկալի է, որ վարակիչ դառնա»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նորապսակ զույգը որոշել է հարսանյաց հանդեսի ժամանակ տարոսիկներ չբաժանել, փոխարենը նորաստեղծ ընտանիքի կյանքը սկսել նվիրատվությամբ: