Չեխիան դյուրացրել է ամերիկացի զինվորականների մուտքն իր երկրի տարածք

ԱՄՆ զինվորականները. Արխիվային լուսանկար
Համաձայնագիրը իրավական նորմեր է սահմանում Չեխիայի տարածքում ամերիկացի զինվորականների հնարավոր տեղակայման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Չեխիան այսօր ավարտել է ԱՄՆ–ի հետ ռազմական համաձայնագրի վավերացումը, որով խորացվում է երկրների ռազմական համագործակցությունն ու պարզեցվում Չեխիայի տարածքում ԱՄՆ զինվորականների տեղակայման գործընթացը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով Associated Press–ին։
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան այսօր պայմանագիր է ստորագրել, ինչը վերջին քայլն էր համաձայնագրի վավերացման ճանապարհին։ Հուլիսին համաձայնագիրը հավանության էր արժանացել Չեխիայի խորհրդարանի երկու պալատների կողմից, իսկ օգոստոսի 1-ին` երկրի նախագահ Պետր Պավելի։
Համաձայնագիրը իրավական նորմեր է սահմանում Չեխիայի տարածքում ամերիկացի զինվորականների հնարավոր տեղակայման համար և դյուրացնում այդ գործընթացը։
Նմանատիպ համաձայնագրեր ԱՄՆ–ն կնքել է ՆԱՏՕ–ի 24 անդամների հետ, այդ թվում` Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ռումինիայի և Բուլղարիայի։