«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն, կկայանա 2023 թվականի օգոստոսի 20-27-ը՝ Լոռու մարզի Դեբետ գյուղում։ Ինչպես միշտ՝ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղացիների տներում, կծանոթանական իսկական հայկական կենցաղին ու մշակույթին, իսկ գյուղացիները հնարավորություն կստանան տեսնելու վերջին տարիների վավերագրական կինոյի լավագույն ձեռբերումները։
Ընդհանուր առմամբ՝ փառատոնը կներկայացնի մոտ 40 ֆիլմ, որոնք բոլորը կթարգմանվեն հայերեն։ Ավանդական կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի մրցույթներից բացի՝ կլինեն նաև հատուկ ցուցադրություններ, հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագիր
Ի՞նչ պրեմիերաներ են սպասվում այս անգամ, ո՞ր երկրների կինոգործիչները կմասնակցեն փառատոնին։ Այս և այլ հարցերի կպատասխանեն «Ծիրանի ծառ» կինոփառատոնի տնօրեն Գարեգին Զաքոյանը և կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանը:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։