Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակիցը 3 պարկ զենք է թողել գերեզմանատան մոտ

Արխիվային լուսանկար
Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ապրիլյան ու 44-օրյա պատերազմների մասնակիցը 2 պատերազմներից պարկերով բերված զենք–զինամթերքը օգոստոսի 15-ին թողել է Նորամարգ գյուղի գերեզմանատան սկզբնամասում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մի տղամարդ է զանգել ոստիկանություն ու հայտնել, որ Ապրիլյան ու 44-օրյա պատերազմների մասնակից է և 3 պարկ զենք–զինամթերք է իր հետ բերել։
Ոստիկանները Երևանի 2 հասցեում ապօրինի զենք–զինամթերք են հայտնաբերել. ձերբակալվածներ կան
«Որոնողական աշխատանքի արդյունքում գերեզմանատան սկզբնամասում հայտնաբերվել է 3 պարկ, որոնց մեջ եղել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, «Ֆ-1», «ՌԳԴ», «ՌԳԴՄ» տիպի 4 նռնակ, նռնակի 34 պայթուցիչ, 11 փամփշտատուփ, 3 օպտիկական սարք, նռնականետի 2 արկ, ՌԿԳ-3 ԵՄ հակատանկային ական, տարբեր տրամաչափի և տեսակի 570 փամփուշտ, նռնակի պայթուցիչի 60 բռնակ և ՌՊԿ գրառմամբ 1 ական»,– ասված է հաղորդագրությունում:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։