Ադրբեջանի ՊՆ–ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
Ադրբեջանը հայտարարել է, թե իբր հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղակատվություն է տարածել։ Այս հայտարարությունն արել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է ՊՆ–ի հայտարարությունում:
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն այսօր հայտնեց, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը առիթը բաց չթողեց հերթական ապատեղեկատվությունը տարածելու համար` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերքեց ադրբեջանական կողմի հայտարարությունը` հայտնելով, որ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: