Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին

Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ամրապնդել հայ–կորեական համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Հայաստանը կարևորում է Կորեայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերություն-ների հետևողական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կխորացնենք և կամրապնդենք հայ-կորեական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահի ուղերձում:
Հիշեցնենք, որ 1910–1945 թվականներին Կորեան ճապոնական գաղութ էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից և խորհրդային բանակի` Կորեա մուտք գործելուց հետո վերջ տրվեց ճապոնական գաղութային տիրապետությանը Կորեական թերակղզում։
Կորեայի ազատագրման օրը նշվում է Հյուսիսային և Հարավային Կորեայում օգոստոսի 15-ին։ Երկու երկրում էլ այն պետական տոն է։
Հարավային Կորեայում տոնը կոչվում է «Կվանբոկչոլ», որը բառացի նշանակում է «Լույսի վերադարձի տոն», իսկ Հյուսիսային Կորեայում` «Չոգուկհեբանի–նալը», սա էլ թարգմանվում է «Հայրենիքի ազատագրման օր»։
«Մեր բարեկամությունը թևակոխել է նոր փուլ». Փաշինյանն ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին