ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ 102-րդ ռազմակայանի դիպուկահարները մասնակցել են բարձրլեռնային պայմաններում քողարկված տեղաշարժի հմտությունների մշակման վարժանքին:
ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիպուկահարները կատարել են կրակային դիրքի կազմակերպման և քողարկման խնդիրներ` ձեռքի տակ եղած և հատուկ միջոցների օգտագործմամբ:
ՀՌՕ զինծառայողները մշակել են նաև դիրքի աննկատ փոփոխությունը բաց տեղանքում և նվազագույն քանակությամբ բնական ապաստարաններ ունեցող տարածքներում ավելի վաղ նշված երթուղով տեղաշարժվելիս:
Դիրքը փոխելուց հետո դիպուկահարները ձեռնամուխ են եղել թիրախների հետախուզմանը` օրվա լուսավոր և մութ ժամերին դիտարկման և նշանառության ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ:
Անդրկովկասում Հարավային ռազմական օկրուգի դիպուկահարների վաշտերի զինծառայողների պատրաստման առանձնահատկություններն են փոփոխական ռելիեֆը (բարձրլեռնային շրջաններ, ժայռոտ հատվածներ և ձորեր), ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, ցածր ճնշումը, կտրուկ քամին, տարածաշրջանում տեղումների առատությունը։