ՌԴ ԶՈւ–ն հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերության առանցքային ձեռնարկություններին

Իգոր Կոնաշենկով
Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին զգալի վնաս է հասցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերության առանցքային ձեռնարկություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մեծ հեռահարության և բարձր ճշգրտության օդային և ծովային բազավորման զենքով կենտրոնացված հարված են հասցրել Կիևի ռեժիմի առանցքային ռազմարդյունաբերական ձեռնարկություններին»,- հայտարարել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ հարվածը հասել է նպատակին։ Բոլոր նշանակված օբյեկտները խոցված են: Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին զգալի վնաս է հասցվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։