ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XI համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի և Հայաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի առօրյա գործունեության արդիական հարցեր:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ռազմական համագործակցության հարցեր են քննարկել ՌԴ ու ՀՀ պաշտպանության փոխնախարարները
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia
Ռազմական համագործակցության հարցեր են քննարկել ՌԴ ու ՀՀ պաշտպանության փոխնախարարները
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia