Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է «Լոկոմոտիվի» հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Նաիր Տիկնիզյանը. Արխիվային լուսանկար
Հայ ֆուտբոլիստի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 60 տոկոսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Նաիր Տիկնիզյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով«երկաթուղայինների» պաշտոնական կայքին։
Նշվում է, որ նրա օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 60 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է դարպասապահ Իլյա Լանտրատովը, երրորդը՝ կիսապաշտպան Արտյոմ Կարպուկասը:
Տիկնիզյանն իր կարիերայում առաջին անգամ դուբլ է ձևակերպել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (ՌՖՊԼ): Նա դարձել 21-րդ դարի առաջին պաշտպանը, ով գոլ խփեց Ռուսաստանի պրեմիեր լիգայիանընդմեջ չորս խաղերում:
Ֆուտբոլիստը խաղում է «Լոկոմոտիվում» 2021 թվականից: Նա ծնվել է Ռուսաստանում, սակայն 2023 թվականի մարտին որոշում է կայացրել խաղալ Հայաստանի հավաքականում։ Ընթացիկ մրցաշրջանում մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 5 հանդիպում տարբեր մրցաշարերում և դարձել 4 գոլի հեղինակ: