Մամիկոն Ղարիբյանը «Riga Technical University Open 2023» մրցաշարում դարձավ արծաթե մեդալակիր

Միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը
«Riga Technical University Open 2023» մրցաշարն անցկացվել է Ռիգայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը «Riga Technical University Open 2023» մրցաշարում դարձավ արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն–մարզադպրոցը։
Մրցաշարի շրջանակներում կազմակերպված կայծակնային շախմատի մրցաշարում, 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, Մամիկոն Ղարիբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Կայծակնային մրցաշարում առաջինը Շվեդիայի ներկայացուցիչ Վիտալի Սիվուխն էր։
Նշենք, որ կայծակնային մրցաշարին մասնակցել են 150 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից։
Հավելենք, որ «Riga Technical University Open 2023» մրցաշարն անցկացվել է ս.թ. օգոստոսի 5-13-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: