ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադայում կայացել են 4-րդ և 5-րդ տուրի հանդիպումները։ Հայաստանի քառյակը նախ 3։1 հաշվով պարտության է մատնել Սլովակիայի թիմին, ապա նույն՝ 3։1 հաշվով առավելության հասել Նիդեռլանդների առաջին թիմի նկատմամբ։
Մեր հավաքականը 5 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում Չինաստանի և Թուրքիայի թիմերից հետո ընթանում է 3-րդ տեղով։
Օլիմպիադայի ավարտին դեռևս 4 տուր կա։