Խաչատուրյանը ցավակցել է Պուտինին` Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Դաղստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով 35 մարդ է զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Խոր ցավով տեղեկացա Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել»,– նշված է նախագահի ցավակցական հեռագրում։
Նա իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։
Հիշեցնենք` ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ օգոստոսի 14-ի երեկոյան Մախաչկալայի մայրուղու վրա գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է դեպի բենզալցակայան, ինչից հետո պայթյուն է որոտացել: Մահացել է 35 մարդ։