ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Վրաց-հայկական սահմանին առանձնապես խոշոր չափի ոսկյա զարդերի ապօրինի ներկրում է կանխվել։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:
Նշվում է, որ Ղազախստանի երկու քաղաքացիներ փորձել են «Սադախլո» անցակետով տեղափոխել մինչև 2 կգ ոսկյա իրեր՝ 189 հազար լարի (72 հազար դոլար) արժողությամբ:
Նրանք զարդերը թաքցրել են տաքսու բեռնախցիկում` սննդի տոպրակների մեջ։ Գործն ուղարկվել է ֆինանսների նախարարության քննչական ծառայություն։