Երվանդ Զախարյանին ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

Երվանդ Զախարյան
Զախարյանների և նրանց փոխկապակցված անձանց առնչվող գույքի հետ կապված իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել է ամփոփագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը, նրա որդին, դուստրերը, ինչպես նաև փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների «Ազդարար» հարթակից։
Ըստ ծանուցագրի` Զախարյանները պետք է վարչություն ներկայանան այսօր` օգոստոսի 15–ին։
«Զախարյանների և նրանց փոխկապակցված անձանց առնչվող գույքի հետ կապված իրականացվել է ուսումնասիրություն, և կազմվել է ամփոփագիր»,–նշված է ծանուցագրում։
Նրանք վարչություն են հրավիրվել գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար։
Հիշեցնենք` մայիսի 5-ն դատախազությունը հայտնել էր, որ Երվանդ Զախարյանը, 2004թ–ին խախտելով մի շարք օրենքներ, օտարել է «Երիտասարդական պալատի» տարածքն «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։