ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Դաղստանում այրված բենզալցակայանի ենթադրյալ սեփականատեր Իբրահիմ Շամխալովը նախկինում դատված է եղել գազի ապօրինի վաճառքի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին։
«Նախնական տվյալներով՝ ավտոտեխսպասարկման կետի սեփականատերը Իբրահիմ Շամխալովն է։ Ավելի վաղ նա դատվածություն է ունեցել. գործարարը գազն ապօրինի վաճառել է լցակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ օգոստոսի 14-ի երեկոյան Մախաչկալայի մայրուղու վրա գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է դեպի բենզալցակայան, ինչից հետո պայթյուն է որոտացել: Մահացել է 35 մարդ։