ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Հորդանանի մայրաքաղաք Ամմանում օգոստոսի 14-20-ը անցկացվում է մինչև 20 տարեկան ազատոճային ըմբիշների աշխարհի առաջնությունը։
Մրցումների երկրորդ օրը Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս եկած 4 ըմբիշներից միայն Կնյազ Իբոյանին հաջողվեց դուրս գալ կիսաեզրափակիչ։
Մեր ըմբիշը նախ 3։2 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Ռավան Մուսաևի նկատմամբ, ապա 6։3 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամեդ Գիմրիին։ Եզրափակիչ դուրս գալու համար Իբոյանը գոտեմարտելու է իրանցի Մոհամադմոբին Ազիմիի հետ։
57կգ քաշային կարգում էլ Էդիկ Հարությունյանը սփոփիչ գոտմերատում 6։3 հաշվով հաղթել է ռուսաստանցի Լև Պավլովին, ու բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևի հետ։
79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը մեկնարկում հաղթել է բելառուս մարզիկին, այնուհետև 1/8-ում հաղթել է թուրքմեն ըմբիշին, իսկ 1/4 եզրափակիչում 6:10 հաշվով պարտվել է ամերիկացի Սինգլեթոնին:
65 կգ Անդրանիկ Ավետիսյանը վստահ հաղթանակ է տարել գերմանացի ըմբիշի նկատմամբ։, բայց 1/8-ում պարտվել է ճապոնացի մրցակցին:
70 կգ Հայկ Պապիկյանն ու 97 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը պարտվել են մեկնարկում։