ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 12-13-ը Բիշքեկում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 16-րդ համաժողովը: Առաջին անգամ համաժողովի շրջանակներում տեղի կունենան պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի նիստը և ԱՊՀ Թատերական միությունների ղեկավարների կլոր սեղանը:
Ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովը Համագործակցության տարածքում տարվա գլխավոր հումանիտար միջոցառումն է։ Համաժողովները հերթով անցկացվում են ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում։
Առաջիկա համաժողովի թեման է «Մշակույթների փոխգործակցության միջոցով` դեպի համագործակցություն և խաղաղություն»: Դրան մասնակցելու համար Ղրղզստանի մայրաքաղաք կժամանեն ԱՊՀ երկրների ավելի քան 200 պատվիրակներ։
Առաջիկա համաժողովի թեման է «Մշակույթների փոխգործակցության միջոցով` դեպի համագործակցություն և խաղաղություն»: Դրան մասնակցելու համար Ղրղզստանի մայրաքաղաք կժամանեն ԱՊՀ երկրների ավելի քան 200 պատվիրակներ։
Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել կրթության ոլորտում համագործակցության նոր ձևաչափերը, կամավորական շարժման ոլորտում երիտասարդական նախաձեռնությունները, միջմշակութային երկխոսության ձևավորումը: 2023-ը ԱՊՀ-ում հայտարարվել է ռուսաց լեզվի` որպես ազգամիջյան հաղորդակցության միջոցի տարի։
Համաժողովի շրջանակներում կկայանա ԱՊՀ միջպետական «Համագործակցության աստղեր» և «Դեբյուտների համագործակցություն» մրցանակների դափնեկիրների պարգևատրման արարողությունը, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը: