Ալեն Սիմոնյանը պարգևատրել է Անդրեա Վիկտորինին ու հրաժեշտ տվել

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է Անդրեա Վիկտորինին
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հումանիտար իրավիճակին առնչվող օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, հայտնում են Ազգային ժողովից։
Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական միության հետ հարաբերությունների ամրապնդման ու խորացման, Հայաստանի կայուն զարգացման գործում դեսպանի ունեցած մեծ ներդրման համար:
Նա ընդգծել է դեսպանի անմիջական մասնակցությունն այն ծրագրերին, որոնք ուղղված են աջակցելու Հայաստանի հարավային շրջանների զարգացմանը և դիմակայունության ամրապնդմանը:
Ալեն Սիմոնյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, ինչպես նաև ԼՂ հումանիտար իրավիճակին առնչվող օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման և ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անդրեա Վիկտորինին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով: