Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ԵՄ դիտորդների ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ԵՄ դիտորդների ավտոմեքենա
Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենք են կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ԵՄ դիտորդների ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
«Զորքերի կուտակումներ չենք տեսնում». ՀՀ–ում ԵՄ դիտորդները հերքել են Բաքվի հայտարարությունը
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
ԵՄ առաքելությունը Կոռնիձորում կմնա այնքան, մինչև հումանիտար բեռների հարցը լուծվի. Ռիտեր