ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Վրաստանի Ռաճա առողջարանային շրջանում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով մահացածների թիվը հասել է 25-ի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Հայտնաբերվել է ևս մեկ մարմին, ինչպես նաև մեկ այլ մարմնի մասունք։ Ութ կորածների որոնումները շարունակվում են», - հայտնել են նախարարությունից:
Հիշեցնենք` Շովիում մասշտաբային սողանք է տեղի ունեցել օգոստոսի 3-ին։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը: Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից ավելի քան 5 մլն խմ հող է հոսել։
Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմում է 26 հա։